ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արքայության նշանները

Արքայության նշանները
08.04.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 8

-Ողջունում ենք Քեզ, Սիրելի Փրկիչ: Քո մեծ Սիրուն ու Զոհողությանը պատասխանել կարող ենք միայն մեր խեղճ ու թերի սիրով ու զոհողությամբ:

-Ոչ մի նվեր փոքր կամ քիչ չէ, եթե այն արտահայտում է ճշմարիտ սերը տվողի: Այդպես էլ մեծ ու թանկագին են Ինձ համար ձեր սրտի նվերները: ՈՒրախ եղեք, որ Ես սիրով ընդունում եմ Ձեր Զատկական նվերները:

Իմ զավակները պետք է մեկընդմիշտ ճշտեն իրենց կեցվածքը: «Դո'ւրս եկեք դրանց միջից ու առանձնացեք». այս է օրվա հրամանը: Կյանքի ու գործի մեջ, սիրո ու ծառայության մեջ` այսօր Իմ որդիները պետք է աչքի ընկնեն, պետք է տարբերվեն ուրիշներից: Ես ձեզ կանչել եմ հանց «Մասնավոր ժողովուրդ». իբրև - Եկեղեցի – Իմ Անունը ճանաչելու համար: Պողոսն ասաց, որ Իմ հետևորդները պետք է պատրաստ լինեն` Ինձ հետևելու ու սիրելու համար` հիմար կոչվել:

Պատրա'ստ եղեք մի կողմ կանգնել ու թույլ տալ, որ աշխարհի սովորություններն ու նորամուծությունները ձեր կողքով անցնեն ու գնան: Այս կեցվածքը ճշմարիտ ծառայություն է` արված ի սեր Իմ Փառքի ու Թագավորության: Մարդիկ թող ձեզ ճանաչեն այն պարզ նշաններով, որոնք զանազանելով հատկանշում են Իմ Թագավորությունը:

Պատրա'ստ եղեք խոստովանել Ինձ մարդկանց առաջ: Պատրա'ստ եղեք ամեն բան ոչինչ համարել, որպեսզի կարողանաք շահել Ինձ և ներս առնել` ձեր կյանքի մեջ:




Դիտվել է՝ 2291

Մեկնաբանություններ